Լրահոս

02.05.2009 16:22


Արմեն Ռուստամյան. «Ալի Բաբաջանին փոխելը պետք է լուրջ նշան հանդիսանա մեզ համար»

-Ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի քաղաքականությունը միայն արտգործնախարարին հանելով, կամ նոր նախարարի նշանակումով  չի պայմանավորնված։ Սա իրենց կողմից պետական քաղաքականություն է,- «7 օր»-ի հետ զրույցում ասել է Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքերով՝ Ալի Բաբաջանի՝ արտգործնախարարի պաշտոնից հեռացումը ձևականորեն կարող է որոշակի փոփոխություններ մտցնել քաղաքականության մեջ, բայց այս պահին այդպիսի կանխատեսումներ չկան։ ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, սակայն կածում է, որ   թուրքական իշխանությունները կսկսեն ավելի կոշտացնել իրենց դիրքորոշումները։

- Ալի Բաբաջանը հանդես էր գալիս, որպես ավելի կառուցողական մոտեցումների պաշտպան։ Ալի Բաբաջանին փոխելը պետք է լուրջ նշան հանդիսանա մեզ համար, անդրադառնալու այն բանին, որ  մեզ իսկապես պետք է մոտեցումների մեջ փոփոխություններ մտցնել,-ասել է նա։ «7 օր»-ի այն հարցին, թե արդյո՞ք նույն ճակատագրին կարող է արժանանալ մեր արտգործնախարարը՝ Ռուստամյանը պատասխանել է.

- Եթե այսպես շարունակվի և, Աստված մի արասցե, ձախողում լինի, բնականաբար,  հիմնական պատասխանատուները պետք է պատասխան տան կատարվածի համար,-նշել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը