Լրահոս

26.11.2011 11:01


Քարդաշյանն ամուսնուց բաժանվել է մեծ հետույքի պատճառո՞վ

Քարդաշյանն ամուսնուց բաժանվել է մեծ հետույքի պատճառո՞վ

Պարզվել է, որ ամերիկյան շոու բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը բաժանվել է ամուսնուց, որովհետև վերջինս իրեն պարբերաբար վիրավորել է։

Ինչպես գրում է «US Weekly» ամսագիրը, Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քրիս Համֆրիսը, Քիմին պարբերաբար ասել է, թե նա մեծ հետույք ունի և հիմարի մեկն է։ Հենց այդ պատճառով էլ Քարդաշյանը որոշել է ամուսնալուծվել։

Քրիս Համֆրիսն իր հերթին հերքել է այդ տեղեկությունները՝ պնդելով, թե ինքը Քարդաշյանին երբեք նման ձևով չի դիմել։

Հիշեցնենք, որ Քարդաշյանն օրեր առաջ որոշում է կայացրել ամուսնալուծվել բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ ամուսնությունից ընդամենը 72 օր անց։

Այս խորագրի վերջին նյութերը