Քաղաքական

10.09.2024 10:57


Օկուպացված Բերձորում ադրբեջանցիները մզկիթի շինարարությունը սկսել էին նախքան եկեղեցու ավերումը

Օկուպացված Բերձորում ադրբեջանցիները մզկիթի շինարարությունը սկսել էին նախքան եկեղեցու ավերումը

2024 թվականի օգոստոսի 29-ից տարածվեց տեղեկատվություն, որ ադրբեջանական իշխանություններն Արցախի Բերձոր քաղաքի Սբ․ Համբարձման եկեղեցու տեղում, որն իսպառ վերացվել է օկուպացիոն ռեժիմ կողմից, մզկիթ են կառուցում։

Հայտնում է monumentwatch.org-ը։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմի կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս հավաստել, որ օկուպացված Բերձորում մզկիթը կառուցվում է ոչ թե ադրբեջանական իշխանությունների կողմից միտումնավոր ոչնչացված սուրբ Համբարձման եկեղեցու տեղում, այլ նրանից ոչ հեռու գտնվող տարածքում, ընդ որում՝ մզկիթի շինարարությունը սկսել էր նախքան եկեղեցու ավերումը։

Այս խորագրի վերջին նյութերը