Տիմոշենկոյին պատկանող ընկերությունները վճարել են պատվիրված սպանության համար
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը անհերքելի փաստեր ունի, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին պատկանող ընկերությունները 1996թ. վճարել են պատգամավոր Եվգենի Շերբանի սպանության համար։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԳԴ տեղակալ Ռենատ Կուզմինը։ Նրա խոսքերով՝ մարդասպանների հաշվեհամարներին գումարները փոխանցվել են հենց այդ ընկերություններից։ Ավելին, օրինակ նույն «Somali Enterprises» ընկերությունը գումարներ է փոխանցել նաև Տիմոշենկոյի համար մուշտակ, թանկարժեք իրեր, ավտոմեքենա գնելու, հյուրանոցային համարների, ռեստորանների և այլնի համար։ Քննիչները պատրաստվում են պարզել՝ անձամբ Տիմոշենկոն կապ ունի՞ մարդասպաններին գումար փոխանցելու հետ։
Սպանված պատգամավորը Տիմոշենկոյի գազային քաղաքականության հուժկու քննադատներից էր։ Շերբանը սպանվել է 1996թ. Դոնեցկի օդանավակայանում՝ սեփական ինքնաթիռով Մոսկվայից վերադառնալուց հետո։ Զինված խումբը սպանել էր նաև նրա կնոջը և ինքնաթիռի սպասարկող անձնակազմի երկու անդամի։ Այս հանցագործության համար դատապարտվել էր 8 մարդ, նրանցից 3–ը՝ ցմահ ազատազրկման։