Լրահոս

26.11.2011 10:33


Ավելի քան 20 ամերիկացի տուժել է «սև ուրբաթի» օրը

Ավելի քան 20 ամերիկացի տուժել է «սև ուրբաթի» օրը

Ավելի քան երկու տասնյակ մարդ է տուժել ԱՄՆ–ում «սև ուրբաթին»՝ Սուրբ ծնդդյան տոների զեղչերի մեկնարկի օրը։ Առավել շատ տուժել են Լոս–Անջելեսում «Walmart» ցանցի խանութներից մեկում։ Գնումների սպասող կինը արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի «չեզոքացնի» մյուս գնորդներին և առաջինը հասնի իր նախընտրած ապրանքին։ Եվս 10 մարդ հարվածներ է ստացել և նույնքան մարդ էլ թեթև վնասվածքներով է պրծել։ Արցունքաբեր գազ կիրառած կնոջը հաջողվել է խուճապահար վիճակից օգտվելով թաքնվել։ Հաջողվե՞լ է նրան գնել ապրանքը, հայտնի չէ։

Միչիգանում ամբոխը գետնին է տապալել և գերթե ոտնակոխ արել մի աղջկա։

Նյու Յորքում իրար հետ կռվել են երկու գնորդ։

Այս երկու դեպքերը ևս տեղի են ունեցել «Walmart» խանութներում։

Իսկ Հյուսիսային Կարոլինայում վրդովված գնորդների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել անվտնագության աշխատակիցները։

Օրեգոնայում էլ 1,88 դոլար արժողությամբ բաղնիքի սրբիչի համար իսկական մարտ է բռնկվել։

Սպասվում է, որ հանգստյան այս օրերին՝ Գովաբանության տոնի ավարատից հետո, ռեկորդային քանակությամբ՝ 152 միլիոն մարդ կայցելի խանութներ։

Այս խորագրի վերջին նյութերը