Եգիպտոսում ցուցարարները արգելափակել են կառավարության շենքը
Եգիպտոսում ցուցարարների ամբոխը արգելափակել է կառավարության շենքը։ Մարդիկ բողոքում են ռազմական խորհրդի կողմից Քամալ ալ–Գանզուրիին երկրի վարչապետ նշանակելու կապակցությամբ։
Ցուցարարները մտադիր են կառավարության նոր ղեկավարին խանգարել, որ իր աշխատավայր մտնի։ Գանզուրին 10 տարի աշխատել է պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության մեջ, իսկ 1990–ականների վերջին նույնիսկ ղեկավարել է կառավարությունը։ Ինչպես փոխանցում են որոշ լրատվամիջոցներ, եգիպտացիների զանգվածային դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ ներկայիս վարչապետը երկար տարիներ աշխատել է նախկին վարչակազմում։
Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարին Հոսնի Մուբարաքը, ով երկիրը ղեկավարում էր 1981թ.–ից, հրաժարական է տվել։