Երևանում հիվանդանոց է տեղափոխվել 25 օրական երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության խումբը Այգեգործական փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի, հաղորդւմ է ՝ shamshyan.com-ը:
Oպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 25-օրական աղջնակ է։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։