Լրահոս

26.11.2011 09:49


Եմենի նոր կառավարությունը կգլխավորի ընդդիմադիրների առաջնորդը

Եմենի նոր վարչապետ կդառնա նախկին արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր ազգային խորհրդի ղեկավար Մոհամեդ Բասինդուան, որը կգլխավորի «համաձայնության կառավարութունը» նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականից հետո։ Այս մասին հաղորդել է «Europe 1»–ը՝ հղում անելով Եմենի ընդդիմադիր ներկայացուցիչ Յահիա Աբու Ուսբային։

«Սինհուա» գործակալության աղբյուրները տեղեկացնում են, որ Բասինդուայի թեկնածությունը դեռևս վերջնականապես համաձայնեցված չէ։ Եմենի փոխնախագահ Աբդ–Ռաբու Մանսուրու Հադին, ում  Սալեհը փոխացել է իշխանությունը, 48 ժամվա ընթացքում պետք է հայտարարի նոր վարչապետի անունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23–ին Ա. Սալեհը, ով իշխանության ղեկին էր ավելի քան 30 տարի, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր–Ռիադում ստորագրեց իշխանությունը հանձնելու փոստաթուղթը։

Այս խորագրի վերջին նյութերը