Լրահոս

26.11.2011 09:49


Սիրիայում ապստամբները հարձակում են իրականացրել ավիաբազայի վրա ու սպանել 6 օդաչուի

Սիրիայում ապստամբները հարձակում են իրականացրել ավիաբազայի վրա ու սպանել 6 օդաչուի

Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 25–ին պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ հաղորդվում է սիրիական ավիաբազայի վրա իրականացրած հարձակման մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

«Զինված ահաբեկչական խմբավորումը չարաբաստիկ մտահաղացում է իրականացրել, ինչի նահատակները դարձան 6 օդաչու, տեխնիկական աշխատակիցը ու ևս 3 մարդ»,- նշվում է երկրի ՊՆ–ի հայտարարության մեջ ու հավելվում, որ միջադեպը տեղի է ունեցել  Հոմս և Պալմիրա քաղաքների միջակայքում։

Ըստ երկրի ղեկավարության ներկայացուցչի՝ տեղի ունեցածը խոսում է այն բանի մասին, որ այդ հարձակումներին մասնակցում են նաև «օտարերկրյա տարրեր», ովքեր ուզում են կոտրել  սիրիական բանակի մարտական ոգին։

Այս խորագրի վերջին նյութերը