Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքային ելույթից հետո դեղատներում, ամենայն հավանականությամբ, «վալերյանկայի» և «վալիդոլի» դեֆիցիտ է առաջանալու։ Բանն այն է, որ Բաղրամյան 26–ի տիրակալներին այլ բան չի մնում, քան հույսը դնել նշյալ դեղամիջոցների վրա ու հետևել վարչապետ Տիգրան Սարգսյանի պապու տված խորհրդին՝ այն է ընկերություն անել խմող մարդկանց հետ ու անջատվել: Ուրիշ բան չի մնում անելու։
Հարկ է նշել, որ երիտսերժականները ՀԱԿ հանրահավաքից առաջ վերջին ճիգերը գործադրեցին ու իրենց վերահսկողության տակ գտնվող մամուլով փորձեցին «սև» PR–ի, էժանագին բամբասանքների և «վերլուծությունների» միջոցով վարկաբեկել ԲՀԿ–ին և ազդել Լ. Տեր–Պետրոսյանի ելույթի տեքստի բովանդակության ու քաղաքական որոշման վրա, սակայն ապարդյուն։
ՀԱԿ առաջնորդն իր մեսիջներով կողմ արտահայտվեց վերջերս տեղի ունեցած իջևանյան ընտրություններում հակաիշխանական թեկնածուի հաղթանակն ապահոված մոդելն ամբողջ Հայաստանի մասշտաբով կիրառելու օգտին, ինչը նշանակում է «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կոնսոլիդացիոն կարգախոսի գործնական կիրառում։
Ս. Սարգսյանի ջղաձիգ արձագանքն այս ամենին չուշացավ։ «Ազատ, բայց սերժատու» մամուլի միջոցներից մեկի «տաք» հետքերով գրած «վերլուծականը» ցույց տվեց, որ արդեն «վալերյանկան» էլ սրանց չի փրկի և առանց շտապ օգնության մեքենայի այսօր նախագահականում հազիվ թե կարողանան լուծել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները։
Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը, հայտնի «բլոտ» խաղի լեզվով ասած, «թարս կապույտ» է լինելու։ «Կապույտը», ինչպես հայտնի է, «բազառ–բլոտի» մեջ այն դեպքն է, երբ միմյանց դեմ պայքարող զույգերից մեկը հայտարարում է, թե մտադիր է հաղթել մրցակիցներին՝ տանելով բոլոր խաղաթղթերը։ Սարգսյանն այդպես էլ պատրաստվում էր անել քաղաքական դաշտում ու «կապտացնել» իր նեղ շրջապատից դուրս գտնվող բոլորին, սակայն, ըստ ամենայնի, ինքն է «կապույտ» լինելու՝ թարս։
Եթե հիշում եք, այս տարվա փետրվարին «ֆուտբոլասեր» նախագահը, ոչ առանց ՀԱԿ–ի ղեկավար կազմի անուղղակի աջակցության, հաջողացրեց կոալիցիոն հուշագիր կոչված թղթի կտորը պոկել Գագիկ Ծառուկյանից։Տեր–Պետրոսյանն այդ ժամանակ միամտություն էր ունեցել կարծելու, թե մարտավարական շահերից ելնելով Սարգսյանին աջակցելով և ԲՀԿ–ին խաղից հանելով կարողանալու է իր խնդիրները լուծել և որոշակի պայմանավորվածությունների գալ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հետ։ Բայց, ինչպես ցույց տվեցին գործընթացները, ՀՀ 3–րդ նախագահը 1–ին նախագահի համար նախատեսել էր նեոգեղամյանական նվաստացուցիչ դերակատարում և փորձում էր նրա օգնությամբ ոչնչացնել ԲՀԿ–ին, իսկ հետագայում նաև՝ ՀԱԿ–ին։ Խաղն այդ չստացվեց, քանզի ԲՀԿ–ն շատ արագ հաղթահարեց շոկը և Սերժ Սարգսյանին սպասեցնել տվեց հաջորդ դասին։
Ի պատիվ Լևոն Տեր–Պետրոսյանի պետք է ասել, որնա դադարեցրեց տխրահռչակ էջմիածնական միաբանների ոճով «Եղիազար Այնթապցուն» օժանդակելու գործը։ Իսկ դա նշանակում է, որ հիմա «Բարգավաճ Հայաստա՛նը» կարող է և պետք է Սերժ Սարգսյանի դեմ կիրառի այն մարտավարությունը, որը Ծառուկյանի դեմ էր կիրառվել կոալիցիոն հուշագրի ստորագրման ժամանակ՝ «երկուսն ընդդեմ մեկի» տարբերակով։ Այսինքն՝ գալիս է հաջորդ դասի ժամանակը։
Եվ այսպես, սերժսարգսյանական թիմը մինչև հիմա ոչ թե քաղաքական շախմատ, այլ քաղաքական բլոտ էր խաղում և «երկխոսությամբ» ուզում էր պարտության մատնել և՛ ԲՀԿ–ին, և՛ ՀԱԿ–ին, և՛ մնացյալ բոլոր ուժերին, որոնք հաճախորդի կարգավիճակ չունեն։
Կոալիցիոն հուշագիր ստորագրելով՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, խնդիր էր դրել «կապույտ» անել քաղաքական դաշտի բոլոր քիչ թե շատ ինքնուրույնություն ունեցող սուբյեկտներին ու կյանքի կոչել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» նեոբոլշևիկյան ծրագիրը, այնինչ քաղաքական ներկա զարգացումները բերելու են այն բանին, որ Սարգսյանն ինքն է հայտնվելու խաղից դուրս վիճակում և ընդմիշտ։
Սերժ Սարգսյանը «թարս կապույտ» է լինելու
Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքային ելույթից հետո դեղատներում, ամենայն հավանականությամբ, «վալերյանկայի» և «վալիդոլի» դեֆիցիտ է առաջանալու։ Բանն այն է, որ Բաղրամյան 26–ի տիրակալներին այլ բան չի մնում, քան հույսը դնել նշյալ դեղամիջոցների վրա ու հետևել վարչապետ Տիգրան Սարգսյանի պապու տված խորհրդին՝ այն է ընկերություն անել խմող մարդկանց հետ ու անջատվել: Ուրիշ բան չի մնում անելու։
Հարկ է նշել, որ երիտսերժականները ՀԱԿ հանրահավաքից առաջ վերջին ճիգերը գործադրեցին ու իրենց վերահսկողության տակ գտնվող մամուլով փորձեցին «սև» PR–ի, էժանագին բամբասանքների և «վերլուծությունների» միջոցով վարկաբեկել ԲՀԿ–ին և ազդել Լ. Տեր–Պետրոսյանի ելույթի տեքստի բովանդակության ու քաղաքական որոշման վրա, սակայն ապարդյուն։
ՀԱԿ առաջնորդն իր մեսիջներով կողմ արտահայտվեց վերջերս տեղի ունեցած իջևանյան ընտրություններում հակաիշխանական թեկնածուի հաղթանակն ապահոված մոդելն ամբողջ Հայաստանի մասշտաբով կիրառելու օգտին, ինչը նշանակում է «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կոնսոլիդացիոն կարգախոսի գործնական կիրառում։
Ս. Սարգսյանի ջղաձիգ արձագանքն այս ամենին չուշացավ։ «Ազատ, բայց սերժատու» մամուլի միջոցներից մեկի «տաք» հետքերով գրած «վերլուծականը» ցույց տվեց, որ արդեն «վալերյանկան» էլ սրանց չի փրկի և առանց շտապ օգնության մեքենայի այսօր նախագահականում հազիվ թե կարողանան լուծել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները։
Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը, հայտնի «բլոտ» խաղի լեզվով ասած, «թարս կապույտ» է լինելու։ «Կապույտը», ինչպես հայտնի է, «բազառ–բլոտի» մեջ այն դեպքն է, երբ միմյանց դեմ պայքարող զույգերից մեկը հայտարարում է, թե մտադիր է հաղթել մրցակիցներին՝ տանելով բոլոր խաղաթղթերը։ Սարգսյանն այդպես էլ պատրաստվում էր անել քաղաքական դաշտում ու «կապտացնել» իր նեղ շրջապատից դուրս գտնվող բոլորին, սակայն, ըստ ամենայնի, ինքն է «կապույտ» լինելու՝ թարս։
Եթե հիշում եք, այս տարվա փետրվարին «ֆուտբոլասեր» նախագահը, ոչ առանց ՀԱԿ–ի ղեկավար կազմի անուղղակի աջակցության, հաջողացրեց կոալիցիոն հուշագիր կոչված թղթի կտորը պոկել Գագիկ Ծառուկյանից։ Տեր–Պետրոսյանն այդ ժամանակ միամտություն էր ունեցել կարծելու, թե մարտավարական շահերից ելնելով Սարգսյանին աջակցելով և ԲՀԿ–ին խաղից հանելով կարողանալու է իր խնդիրները լուծել և որոշակի պայմանավորվածությունների գալ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հետ։ Բայց, ինչպես ցույց տվեցին գործընթացները, ՀՀ 3–րդ նախագահը 1–ին նախագահի համար նախատեսել էր նեոգեղամյանական նվաստացուցիչ դերակատարում և փորձում էր նրա օգնությամբ ոչնչացնել ԲՀԿ–ին, իսկ հետագայում նաև՝ ՀԱԿ–ին։ Խաղն այդ չստացվեց, քանզի ԲՀԿ–ն շատ արագ հաղթահարեց շոկը և Սերժ Սարգսյանին սպասեցնել տվեց հաջորդ դասին։
Ի պատիվ Լևոն Տեր–Պետրոսյանի պետք է ասել, որ նա դադարեցրեց տխրահռչակ էջմիածնական միաբանների ոճով «Եղիազար Այնթապցուն» օժանդակելու գործը։ Իսկ դա նշանակում է, որ հիմա «Բարգավաճ Հայաստա՛նը» կարող է և պետք է Սերժ Սարգսյանի դեմ կիրառի այն մարտավարությունը, որը Ծառուկյանի դեմ էր կիրառվել կոալիցիոն հուշագրի ստորագրման ժամանակ՝ «երկուսն ընդդեմ մեկի» տարբերակով։ Այսինքն՝ գալիս է հաջորդ դասի ժամանակը։
Եվ այսպես, սերժսարգսյանական թիմը մինչև հիմա ոչ թե քաղաքական շախմատ, այլ քաղաքական բլոտ էր խաղում և «երկխոսությամբ» ուզում էր պարտության մատնել և՛ ԲՀԿ–ին, և՛ ՀԱԿ–ին, և՛ մնացյալ բոլոր ուժերին, որոնք հաճախորդի կարգավիճակ չունեն։
Կոալիցիոն հուշագիր ստորագրելով՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, խնդիր էր դրել «կապույտ» անել քաղաքական դաշտի բոլոր քիչ թե շատ ինքնուրույնություն ունեցող սուբյեկտներին ու կյանքի կոչել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» նեոբոլշևիկյան ծրագիրը, այնինչ քաղաքական ներկա զարգացումները բերելու են այն բանին, որ Սարգսյանն ինքն է հայտնվելու խաղից դուրս վիճակում և ընդմիշտ։
Կարեն Հակոբջանյան
թեմայի շուրջ քննարկումներին կարող եք հետևել այստեղ՝ http://blog.7or.am/archives/7806#comments