Լրահոս

02.05.2009 15:32


ՀՅԴ քարոզարշավը մեկնարկել է ծառատունկով

-Մենք ընտրել ենք քարոզարշավի մեկնարկի այս ձևը, իբրև խորհրդանշան՝ բարեկեցիկ Երևան ձևավորելու մեր առաջնային ցանկության,- ծառատունկի ժամանակ ասել է ՀՅԴ բյուրոի անդամ,  Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը։ ՀՅԴ նախընտրական կարգախոսն է. «Սա Երևանն է այստեղ դու տանն ես»։

-Այս ակցիայով մենք սկսում ենք քարոզարշավը, իսկ մարտի 4-ին նախատեսվում է մեր նախընտրական ծրագրի բացման մեծ արարողությունը։ Մենք մի քանի տարբեր ուղություններով ներկայացնելու ենք յուրաքանչյուր դրույթ, յուրաքանչյուր մոտեցում,- նշել է Արծվիկ Մինասյանը։

«7 օր»-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունները ուղղակիորեն ազդեցություն չունեն քաղաքապետի ընտրությունների վրա, բայց անուղղակի ձևով կարող են ազդել։

-Մասնավորապես, դուրս գալով կոալիցիայից, մենք հաստատեցինք մեր ընդդիմադիր կեցվածքը  և չպետք է ասել, որ մենք միայն արտաքին քաղաքականության ուղեգծի շեղում ենք արձանագրում։ Մեծ հիմնախնդիր կան նաև ներքին կյանքում, այդ թվում նաև կառավարման ոլորտում,- հավելել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը