Նախագահական նստավայրում տեսնելով, որ ոչինչ չի ստացվում և իշխանական հողը ոտքի տակից գնում է ժամ առ ժամ, որոշել են ինքնահանգստացնող «մեդիտացիաներով» և տեղեկատվական դաշտին «մուտիլովկաներ» մատակարարելով զբաղվել։
«Ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները, որոնք մինչև վերջերս իրենց դիրքավորել էին որպես «ընդդիմադիր», պատվիրատուի հրահանգով դեն են նետել դիմակներն ու շարունակ գրում են, թե Սերժ Սարգսյանը կարողացել է ծնկի բերել ու վերջնական կապիտուլյացիայի ենթարկել ԲՀԿ–ին, հետևաբար ՀՀԿ«ճկուն» ղեկավարի երկրորդ ժամկետով նախագահության գնալն ապահովված է։ Բաղրամյան 26–ում, հավանաբար, անկեղծորեն հավատում են, որ եթե հալվա–հալվա ասեն, ապա բերանները կքաղցրանա։
Երիտսերժականների մյուս «մուտիլովկան» էլ այն է, թե ԲՀԿ–ն «կոտրվել» է և ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Սա էլ «հալվայի» շարքից է ու ցույց է տալիս, թե ինչպիսի ծանր վիճակում են «որակական հեղափոխության» ջատագովները։ Մարդիկ, փաստորեն, պատեպատ են տալիս իրենց ու ստիպված սրտի մխիթարանք լուրեր են տարածում։ Այլ կերպ ասած՝ «ֆուտբոլասերների» թիմը հիմա խոր դեպրեսիայի մեջ է, ինչն էլ հանգեցնում է քաղաքական երազախաբության։ Արդյունքում՝ ծնվում են «լուրեր», բամբասանքներ ու էժանագին «վերլուծություններ»։
Եթե հիմք ընդունենք «սերժատուների» գրածներն ու նրանց վարած քարոզչության «նրբությունները», ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանը վերջին երեք տարվա ընթացքում հասցրել է մոտ 20 անգամ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկել ԲՀԿ–ին, 10 անգամ վերջնականապես տապալել Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած դավադրությունը, որի շրջանակներում, մասնավորապես, հրաժարական տվեց նախագահի փեսան՝ Մ. Մինասյանը, շուրջ 3 անգամ մոտիկից տեսնել Պուտինին և ավելի քան 14 «դաբրո» ստանալ տարբեր երկրների ջոջերից (այդ թվում՝ Վիետնամի ու Սենեգալի դեսպաններից)։
Զավեշտն այն է, որ իրենք իրենց գրածներին հավատալով՝ սկսում են քայլեր անել ու ծրագրեր մշակել, բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, հայտնվում են վարչապետի սիրած կոտրած տաշտակի առջև։ Իջևանցիներին հարցրե՛ք, կասեն։
Քաղաքական երազախաբություն
Նախագահական նստավայրում տեսնելով, որ ոչինչ չի ստացվում և իշխանական հողը ոտքի տակից գնում է ժամ առ ժամ, որոշել են ինքնահանգստացնող «մեդիտացիաներով» և տեղեկատվական դաշտին «մուտիլովկաներ» մատակարարելով զբաղվել։
«Ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները, որոնք մինչև վերջերս իրենց դիրքավորել էին որպես «ընդդիմադիր», պատվիրատուի հրահանգով դեն են նետել դիմակներն ու շարունակ գրում են, թե Սերժ Սարգսյանը կարողացել է ծնկի բերել ու վերջնական կապիտուլյացիայի ենթարկել ԲՀԿ–ին, հետևաբար ՀՀԿ «ճկուն» ղեկավարի երկրորդ ժամկետով նախագահության գնալն ապահովված է։ Բաղրամյան 26–ում, հավանաբար, անկեղծորեն հավատում են, որ եթե հալվա–հալվա ասեն, ապա բերանները կքաղցրանա։
Երիտսերժականների մյուս «մուտիլովկան» էլ այն է, թե ԲՀԿ–ն «կոտրվել» է և ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Սա էլ «հալվայի» շարքից է ու ցույց է տալիս, թե ինչպիսի ծանր վիճակում են «որակական հեղափոխության» ջատագովները։ Մարդիկ, փաստորեն, պատեպատ են տալիս իրենց ու ստիպված սրտի մխիթարանք լուրեր են տարածում։ Այլ կերպ ասած՝ «ֆուտբոլասերների» թիմը հիմա խոր դեպրեսիայի մեջ է, ինչն էլ հանգեցնում է քաղաքական երազախաբության։ Արդյունքում՝ ծնվում են «լուրեր», բամբասանքներ ու էժանագին «վերլուծություններ»։
Եթե հիմք ընդունենք «սերժատուների» գրածներն ու նրանց վարած քարոզչության «նրբությունները», ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանը վերջին երեք տարվա ընթացքում հասցրել է մոտ 20 անգամ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկել ԲՀԿ–ին, 10 անգամ վերջնականապես տապալել Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած դավադրությունը, որի շրջանակներում, մասնավորապես, հրաժարական տվեց նախագահի փեսան՝ Մ. Մինասյանը, շուրջ 3 անգամ մոտիկից տեսնել Պուտինին և ավելի քան 14 «դաբրո» ստանալ տարբեր երկրների ջոջերից (այդ թվում՝ Վիետնամի ու Սենեգալի դեսպաններից)։
Զավեշտն այն է, որ իրենք իրենց գրածներին հավատալով՝ սկսում են քայլեր անել ու ծրագրեր մշակել, բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, հայտնվում են վարչապետի սիրած կոտրած տաշտակի առջև։ Իջևանցիներին հարցրե՛ք, կասեն։
Կարեն Հակոբջանյան