Քաղաքական

04.09.2024 14:09


Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը. ՀՀ ԱԳՆ

Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը. ՀՀ ԱԳՆ

Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հաձնելու մասով նոր մանրամասներ չկան։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն»,–ասաց նա։

Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորները այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։

«Խոսվել է մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց դետալները դեռ չկան։ «Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է»,-ասաց նա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը