ՀՀ իրավապահ համակարգերը վաճառքի են հանել. արդարադատության գեներալ-մայոր
Իրավական ոլորտում հայ–ամերիկյան համագործակցության ներկա մակարդակում արժանապատվության ոտնահարման լուրջ խնդիր կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում նորանշանակ իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույի գլխավորած պատվիրակությանը։ Այվազյանը ներկայացրել էր ՀՀ–ում քննչական համակարգի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները, ՔԿ–ում բարեփոխումների ընթացքը։ Մեկ օր անց` օգոստոսի 28-ին, ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանի և Արամ Հովհաննիսյան հետ այցելել էր Սևան՝ հետևելու ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին, որոնք իրականացվում են ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից:
«Ժամանակին այսպիսի բազմաթիվ հանդիպումներ են եղել։ Մենք փորձի փոխանակման սկզբունքով հանդիպումեր ենք ունեցել ՌԴ–ի, եվրոպական երկրների, ԱՄՆ–ի իրավապահ մարմինների հետ, փոխադարձ այցեր, գործուղումներ ենք ունեցել, այդ թվում` ԱՄՆ։ Բայց երբեք թույլ չենք տվել, որ ում հետ էլ համագործակցենք, ովքեր էլ գան մեզ հետ հանդիպման, մեզ դնեն աշակերտի, մանուկի տեղ և մեր գլխին ավետարան կարդան կամ դաս սովորեցնեն»,–ասաց Պետրոսյանը` հավելելով, որ նախկինում էլ եղել են արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր, և դրանք արդյունավետ են եղել փոխադարձ արժանապատիվ փոխհարաբերությունների շնորհիվ։
Նա ընդգծեց, որ անկախության տարիներին ՀՀ ոստիկանության ու դատական համակարգերի, ԱԱԾ–ի բարեփոխումների նպատակով շատ ավելի մեծ գումարներ են մուտք արվել։ Բայց այսօր տեղի ունեցող գործընթացները արդարադատության գեներալ-մայորը բնորոշում է տվյալ համակարգերը «վաճառելու և գնելու» գործընթաց։
«Վաճառքի հանված համակարգեր են դարձել սրանք։ Այսինքն` դուք մեզ գումար տվեք, մենք ձեզ կտանք մեր արտաքին հետախուզության տվյալները»,–ասաց Պետրոսյանը` վկայակոչելով Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալների փոխանակման շուրջ բարձրացած աղմուկը։
Նախկին պաշտոնյան շեշտեց, որ հարյուրավոր գաղտնի և հույժ գաղտնի հրամաններ ու հրահանգներ գոյություն ունեն, որոնց հասանելիություն պիտի ունենա այն անձը, որն ունի դրա իրավունքը։
«Եվ հիմա այդ ամբողջ տեղեկատվությունը, ամբողջ գործակալական ցանցը, նույնիսկ ոստիկանության ներքին գործակալական ցանցն են տալու ԱՄՆ–ին, այն դեպքում, երբ օպերատիվ աշխատողը նույնիսկ իր գործակալի անունը տալու իրավունք չունի»,–ասաց Պետրոսյանը։
Արդարադատության գեներալ-մայորի կարծիքով` այս ամենը տեղի է ունենում պետական քաղաքականության մակարդակում։ Փոխարենը ԱՄՆ–ն պաշտոնական մակարդակով խրախուսում է ՀՀ ներկայիս իշխանությունների կատարած բոլոր քայլերը։ Որպես օրինակ մեր զրուցակիցը հիշեցրեց այս տարվա հունիսի 12-ին ցուցարարների դեմ ոստիկանական ուժերի կիրառած հատուկ միջոցների դեպքն ու ԱՄՆ դեսպանատան արձագանքը։
Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։ Հաջորդ օր ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ` ցուցարարներին հորդորելով հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան Երևան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ ամերիկացիները մոտ 16 մլն դոլար են ներդրել Հայաստանում պարեկային ոստիկանություն ձևավորելու համար։