Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար վիճակում է
Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար վիճակում է` ամենուր խցանումներ են, ավտոբուսները գերբեռնված են ուղևորներով, չգիտեմ, արդյոք կարելի՞ է այդքան բեռնել այդ ավտոբուսները, կդիմանա՞ն այդ ծանրությանը։
2024-2025 ուստարվա համար նախապես հայտարարվեց, որ նախկին մեկ ամսվա փոխարեն լինելու է 10-օրյա միջոցառում, դա էլ չկա։
Աշխատանքից ուշացող վարորդները հետիոտնային անցումների վրա, կանաչ լույսի տակ վարում են դպրոց շտապող երեխաների վրա։
Չկա Պետության ներկայացուցիչը, այստեղ էլ քաղաքացուն թողեցին մեն-մենակ, կկարողանա զգուշանալ` կփրկվի, հակառակ դեպքում կունենանք վրաերթեր, որի մեղավորը` վստահաբար կարող եմ ասել, որ լինելու է այս բարձիթողի վիճակի պատասխանատուն։
Էլ չեմ խոսում, որ գծանշումներն էլ թարմացված չեն` Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality , ինչի՞ չեք իրականացրել այս կարևոր գործառույթը։ Գումար դուրս եք գրել, չէ՞, բա ինչո՞ւ չեք ներկել, որ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար տեսականորեն հասկանալի լինի, ոնց պետք է հատեն փողոցն ու հասնեն դասարան։

Նոր ուստարին է մեկնարկել, մայրաքաղաքի ոչ մի դպրոցի մոտ չկա ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs, առաջին դասարանցիների համար ավանդական դարձած «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը։
2024-2025 ուստարվա համար նախապես հայտարարվեց, որ նախկին մեկ ամսվա փոխարեն լինելու է 10-օրյա միջոցառում, դա էլ չկա։
Աշխատանքից ուշացող վարորդները հետիոտնային անցումների վրա, կանաչ լույսի տակ վարում են դպրոց շտապող երեխաների վրա։
Չկա Պետության ներկայացուցիչը, այստեղ էլ քաղաքացուն թողեցին մեն-մենակ, կկարողանա զգուշանալ` կփրկվի, հակառակ դեպքում կունենանք վրաերթեր, որի մեղավորը` վստահաբար կարող եմ ասել, որ լինելու է այս բարձիթողի վիճակի պատասխանատուն։
Էլ չեմ խոսում, որ գծանշումներն էլ թարմացված չեն` Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality , ինչի՞ չեք իրականացրել այս կարևոր գործառույթը։ Գումար դուրս եք գրել, չէ՞, բա ինչո՞ւ չեք ներկել, որ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար տեսականորեն հասկանալի լինի, ոնց պետք է հատեն փողոցն ու հասնեն դասարան։
#միացիր_որ_փոխենք
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից