Արցախի խնդիրը փակված չէ այնքան ժամանակ, քանի մենք ինքներս այն չենք փակել․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
«Ցավալիորեն, ՀՀ-ում, իսկ հետո Արցախում մեր ժողովուրդը կերակրվելով նաև դրսից ներմուծված թեզերով՝ փաստացիորեն բարեկեցությունը գերադասեց անվտանգությանը, նյութականը՝ ինքնությանը»,-սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված «ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ» խորագրով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման կազմակերպած քննարկմանը հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նա ընդգծել է, որ Արցախի խնդիրը փակված չէ այնքան ժամանակ, քանի մենք ինքներս այն չենք փակել․
«Մեր իշխանությունները, ցավոք սրտի, իրենց հանձնառություններին համապատասխան՝ փորձում են մեկընդմիշտ փակել այդ հարցը, քանի որ իրենք բերվել են այդ նպատակով։ Սակայն մենք՝ որպես ժողովոՁւրդ, չպիտի դա թույլ տանք, և այստեղ արցախահայերն էական դերակատարում ունեն»։
Ձ․Աղաջանյանն ավելացրել է, որ վերադարձի իրավունքն արցախահայերի անքակտելի իրավունքներից մեկն է․
«Այս իշխանությունները երկար չեն կարող լինել․ աշխարհը փոխվում է օրեցօր, ժամ առ ժամ։ Եվ այն աշխատանքը, որ մենք այսօր կարող ենք անել, կարող է ամիսներ, մեկ տարի հետո բոլորովին այլ արդյունք տալ՝ ոչ միայն ավելի լավ բանակցային դիրքերի վրա դնելով գալիք իշխանություններին, այլև դատական գործերի առումով լրացուցիչ հնարավորություններ տալ, իրոք «Անջատում՝ հանուն փրկության» բանաձևն իրականություն դարձնել՝ ապահովելով արցախահայության վերադարձն իրենց բնօրրան և իրենց իրավունքների պաշտպանության միջազգային հաստատում»։