Ստորագրվել է Հայաստան–ՀԱՊԿ համագործակցության ծրագիրը
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել են Հայաստան–ՀԱՊԿ համագործակցության ծրագիրը` նախկինում բանակցությունների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններն իրականացնելու համար:
Այն նպատակ ունի աշխուժացնել համագործակցությունը մի քանի ուղղություններով, հատկապես խթանել ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
–Մի քանի ուղղություններ ընդգծվեցին, ինչի համար պետք է ակտիվ աշխատել։ Սա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունն է։ Մեծ աշխատանքային խումբ է եկել Հայաստան, որպեսզի մշակվի արագ արձագանքմանն ուղղված այդ զինավարժությունների անցկացման ծրագիրը, որը պետք է տեղի ունենա 2012թ. Հայաստանում,–ասել է Նիկոլայ Բորդյուժան։