Լրահոս

30.08.2024 06:41


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Նոր Նորքում, Շենգավիթում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Նոր Նորքում, Շենգավիթում

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է օգոստոսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակին վերաբերող տվյալներ։

Այսպես՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 22-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 24-ին և 25-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 28-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ օգոստոսի 23-ին։ Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ օգոստոսի 22-ին, 25-ին և 26-ին։ Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։

Այս խորագրի վերջին նյութերը