Գյուղնախարարը հրամայել է գյուղատնտեսության մասին ֆիլմից կտրել–հանե՞լ Հրաչ Բերբերյանի խոսքը
«7օր»–ըՀայաստանի ագրարագյուղացիական միությունից տեղեկություններ է ստացել, որ 2011թ. գյուղատնտեսական տարվա վերաբերյալ գյուղնախարարության նկարահանած ֆիլմումսկզբում տեղ էին գտել նաև միության ղեկավար Հրաչ Բերբերյանի խոսքերը, սակայան գյուղնախարարը հրամայել է կտրել–հանել այդ հատվածները, որպեսզի Հրաչ Բերբերյանը ֆիլմում չերևա։
Հայաստանի ագրարագյուղացիական միությունում այս վարքը ծիծաղելի են համարել՝ չընկալելով դրա իմաստը։
«7օր»–ը գյուղատնտեսության նախարարությունից փորձել է ճշտել, թե այս տեղեկություններն իրականությանը համապատասխանո՞ւմ են, և ինչպե՞ս կմկենաբանեն իրենց այդ արարքը։
Մեզ հետ զրույցում գյուղնախարար Սերգո Կարապետյանի մամլո խոսնակ Քրիստինե Սուքիասյանն ասել է.
–Ես ծանոթ եմ ֆիլմի նախնական սցանարին էլ, հետագա ընթացքին էլ, և կարող եմ ասել, որ Հրաչ Բերբերյանի խոսքը կամ նրա մասնակցությունն այդ ֆիլմում ի սկզբանե չեն եղել, և այդպիսի ոչ մի մոնտաժ չի եղել։ Նախարարի կողմից հստակ հանձնարարական է եղել ֆիլմի ուղղության հետ կապված, և այդ ամեն ինչի շրջանակներում փորձել ենք տեղավորվել։ Մեր կողմից միայն կարող եմ նշել, որ դա ապատեղեկատվություն է։
Գյուղնախարարը հրամայել է գյուղատնտեսության մասին ֆիլմից կտրել–հանե՞լ Հրաչ Բերբերյանի խոսքը
«7օր»–ը Հայաստանի ագրարագյուղացիական միությունից տեղեկություններ է ստացել, որ 2011թ. գյուղատնտեսական տարվա վերաբերյալ գյուղնախարարության նկարահանած ֆիլմում սկզբում տեղ էին գտել նաև միության ղեկավար Հրաչ Բերբերյանի խոսքերը, սակայան գյուղնախարարը հրամայել է կտրել–հանել այդ հատվածները, որպեսզի Հրաչ Բերբերյանը ֆիլմում չերևա։

7or.am