Ծեծկռտուք և դանակահարություն՝ Կոտայքի ռեստորաններից մեկում. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Գյուղի սկզբնամասում գտնվող «Օդեսսա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ժամը 01:15-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների և ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքեր, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վահագն Ե.-ն է: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Ժամեր անց՝ 03:45-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ձախ նախաբազկի միջանցիկ ծակած-կտրած վերք, ձախ աճուկային ծալքի շրջանի ծակած վերք, որովայնի կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Վարդգես Ս.-ն է:
Ոստիանության աշխատակիցները պարզել են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նոր Գյուղում գործող «Օդեսսա» ռեստորանային համալիրում ծննդյան արարողության ընթացքում Վարդգես Ս.-ի կողմից ոչ հարգալից վերաբերմունք դրսևորելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հայկ Պ.-ն հարվածել է Վարդգես Ս-ին, իսկ վերջինիս որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սամվել Ս.-ն հարվածներ է հասցրել Հայկ Պ.-ին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է նշված ռեստորանային համալիրից մի քանի կմ հեռու՝ Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում, որտեղ Վարդգես Ս.-ի և Վահագն Ե.-ի միջև շարունակվել է վիճաբանությունը, որի ժամանակ էլ վերջիններս սուր կտրող ծակող գործիքներով միմյանց հասցրել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: