Լրահոս

25.11.2011 13:03


Դ. Հակոբյան. «ԲՀԿ–ն կարող է իսկապես քաղաքական առաջատարի դեր ստանձնել»

Դ. Հակոբյան. «ԲՀԿ–ն կարող է իսկապես քաղաքական առաջատարի դեր ստանձնել»

Հետևե՛ք Վլադիմիր Պուտինի օրինակին,–այսօրվա ասուլիսում խոսելով սպասվող նախընտրական դաշինքների մասին՝ ասել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։

Կուսակցությունների մեջ պետք է ներմուծել ժողովրդականություն վայելող անկուսակցական մարդկանց, որոնք լուրջ գաղափարական հիմք կունենան,–նկատել է նա։

Նրա համոզմամբ՝ եթե որևէ կուսակցություն ազգի ուժերը ջլատելու փոխարեն հեղինակություն վայելող անկուսակցականների միավորի, ապա ինքը պատրաստ է միանալու։

ԲՀԿն տասը անգամ ավելի մեծ ժողովրդավարություն է վայելում, քան ՀՀԿն,–նկատել է բանախոսը։

Նրա խոսքերով՝ եթե ԲՀԿն լուրջ կադրային փոփոխություններ իրականացնի, ապա կարող է իսկապես քաղաքական առաջատարի դեր ստանձնել։

Դեռ ոչ մի կուսակցության կողմից հրավեր չեմ ստացել,–պատասխանելով հարցին, թե ում հետ կմիավորվի՝ ասել է Դավիթ Հակոբյանը։

Հարցին, թե կհամագործակցի՞ ՀՀԿ–ի հետ, բանախոսը պատասխանել է.

–Գաղափարական առումով ես Հանրապետականների հետ անհամատեղելի եմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը