Անդրկովկասում իրավիճակը լարված է, այնտեղ Արևմուտքը ձգտում է մեծացնել ազդեցությունը. ՀԱՊԿ շտաբի պետ
Աշխարհում անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը կպահպանվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Բարդ իրավիճակ է շարունակում մնալ Անդրկովկասում, որտեղ Արևմուտքը ձգտում է ավելացնել ազդեցությունը, և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,-հայտարարել է նա:
«Պակաս բարդ չէ իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում։ Առանձնակի մտահոգիչ է հակասությունների բարձր մակարդակը՝ պայմանավորված առաջին հերթին տարածքային հարցերի չկարգավորվածությամբ և Անդրկովկասում ազդեցությունն ավելացնելու Արևմուտքի ձգտմամբ»,-ասել է Սերդյուկովը։