Հրայր Թովմասյանի գործով դատավորի ելույթը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Օրբելյան (տեսանյութ)
ՀՀ Սահմանադրությունը խաթարվել է և ՍԴ դատավորին առաջադրվել է մեղադրանք սահմանադրությամբ նախատեսված երաշխիքների չպահպանմամբ, այդ թվում ՍԴ չէր դիմվել՝ քրեական հետապնդման համաձայնություն ստանալու համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Բացի այդ, այս քրեական գործը հարուցվել է և Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել խախտումներով, մասնավորապես, օպերատիվ անանուն աղբյուրների հիման վրա, որն օրենքով արգելված է: Քրեական հետապնդումը փաստացի սկսվել է շատ ավելի շուտ, քան իրականացվել է ֆորմալ մեղադրանք առաջադրելու գործընթացը: Դրա շրջանակներում այդ գործողությունները կատարվել են ոչ գլխավոր դատախազի կողմից:
Մեղադրանքում ներկայացված չեն գործողություններ, ինչն էլ, որ ներկայացված է կամ ենթադրում ենք, որ այ սա են նկատի ունեցել, ինչը պետք է այսպես լինի, դրանք նույնպես հաստատված չեն՝ հղում անելով ապացույցների վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ նկատվում է միտում պրոցեսն արագացնելու:
Անդրադառնալով նախորդ դատական նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ելույթին, որն ուղիղ հեռարձակվել էր Հանրայինով, և որում նա փորձում էր ներկայացնել, թե Հրայր Թովմասյանն է 4.5 տարի շարունակ ձգձգել դատաքննությունը, պաշտպանն ասաց. «Դա ավելի շատ նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի: Այդտեղ ներկայացված տեղեկատվությունն իրականությանը ամբողջությամբ չի համապատասխանում: Որոշ տվյալներ ճիշտ են, որոշները՝ սխալ: Որոշ որակումներ նույնպես բավականին խնդրահարույց էին, օրինակ՝ «միաժամանակ չեն հիվանդացելը», ինչի հետևանքով, ըստ դատավորի, դատաքննությունը ձգձգվել է մի քանի տարի»,-ասաց Օրբելյանը։

Աղբյուրը` news.am