Կարծիք

28.08.2024 15:26


Կարմիր գծերի ոդիսականը․ Երևանը վերածվելու է խցանված քաղաքի

Կարմիր գծերի ոդիսականը․ Երևանը վերածվելու է խցանված քաղաքի

Կարմիր գծերի ոդիսականը

Երևանում ամիսներ առաջ քաղաքային «իշխանությունը» ավտոմեքենաների կայանատեղին, այն է՝ կարմիր կետագծերը, թանկացրեց՝ ամսական վճարը հասցնելով 160.000 դրամի։

Այս խայտառակ ու անհեռատես որոշումը պայմանավորեցին կենտրոնը բեռնաթափելու ֆեյք բացատրությամբ։ Հանգստյան սեզոնին Երևան քաղաքում տեղաշարժվելը նույն կերպ դժվար է ու բարդ, մեքենա կայանելը՝ մեծ խնդիր։

Մի քանի օր հետո սկսվելու են դասապրոցեսն ու ակտիվ աշխատանքային սեզոնը։

Երևանը վերածվելու է խցանված մի քաղաքի, որն անհնար է լինելու կառավարել։ Սա ևս ապացույց է, որ քաղաքային ժամանակավոր «իշխանությունը» ձախողել է հերթական «ռեֆորմը»։

Ամեն բան թանկացնելու մոլուցքով առաջնորդվողներն արժանանալու են քաղաքացիների ամենօրյա «դրական» վերաբերմունքին։ Չէին ասել՝ թանկացրե՛ք․ ասել էր 9% ը, ու հիմա իրենք էլ են ձեզ «ողջունում»։

Ամեն բան ձախողած չինովնիկները պետք է ազատեն անիմաստ զբաղեցրած աթոռները։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը