Կարծիք

28.08.2024 15:20


Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2026թ․ ամբողջավին լցնել Արցախը ադրբեջանցիներով և վերջնականապես փակել այս հարցը

Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2026թ․ ամբողջավին լցնել Արցախը ադրբեջանցիներով և վերջնականապես փակել այս հարցը

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիա պաշտոնական այցի ավարտի կապակցությամբ ամփոփիչ հայտարարությամբ հանդես եկավ:

Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են իրենց քաղաքականությունը «Մեկ ազգ-երկու պետություն» գաղափարի շրջանակներում:

Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարարը նշեց. «... Կշարունակենք աջակցել միմյանց լավ և վատ օրերի ընթացքում: Հավատում եմ, որ ապագայում մենք կշարունակենք սերտ համագործակցությունը՝ հանուն երկու երկրների եղբայրության և բարեկամության...»։

Ֆիդանի այս խոսքերը պայմանավորված էին այն հանգամանքով, որ Բայրամովը բողոքել էր, թե Հայաստանը չնայած իր խաղաղության հռետորաբանությանը՝ ինտենսիվ կերպով զինվում է և ռազմական օգնություն է ստանում «դրսից»:

Թուրք նախարարը կարևորել է, որպեսզի Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ հասնեն բոլոր խնդիրների լուծմանը, որպեսզի Թուրքիան կարողանա լուծել իր բոլոր հարցերը Երևանի հետ:

Բայրամովն իր հերթին նշել է, թե ճանապարհի մեծ մասն արդեն անցել են, և մնացել է ընդամենը մեկ խոչնդոտ, և դա Հայաստանի Սահմանադրությունն է, որն իր մեջ պարունակում են տարածքային պահանջներ, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի նկատմամբ:

Թե ինչ են իրականում խոսել Ֆիդանն ու Բայրամովը, և ինչու է Անկարան ուզում, որ Բաքուն հնարավորինս արագ հանի բոլոր խոչընդոտները, որպեսզի Հայաստանի հետ համաձայնության գա, կխոսենք մեր հաջորդ հոդվածում:

Իսկ վերջում նշենք, որ Բայրամովը վատ լուր փոխանցեց հայ հանրությանը՝ նշելով, որ իրենց ծրագրի համաձայն՝ Արցախում այն չափ պիտի հասնեն ներդրումները, որպեսզի 2026-ի վերջում Արցախում կարողանան բնակվեն ավելի քան 140 հազար ադրբեջանցի:

Դրանով իսկ վերջնականով կփակվի Արցախի խնդիրը:

Իսկ՝ ինչով են զբաղված Հայաստանի քաղաքական շրջանակները, նույնիսկ իմաստ չունի ներկայացնել:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը