Լրահոս

25.11.2011 11:29


Հայտնի է ՌԴ նախագահական ընտրությունների օրը

Հայտնի է ՌԴ նախագահական ընտրությունների օրը

Ռուսաստանի դաշնային խորհուրդը Ռուսաստանի նախագահական ընտրությունները 2012թ. մարտի 4–ին անցկացնելու մասին որոշում է ընդունել։ Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը, փաստաթուղթն ընդունվել է միաձայն։

Կիրակի կանցկացվի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համագումարի երկրորդ մասը, իսկ առաջին մասն անցկացվել էր սեպտեմբերին։ Արդեն հաստատվել է, որ կուսակցության նախագահական թեկնածուն Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինն է։

Ըստ նոր կանոնակարգի՝նախագահի պաշտոնավարման ժամկետը կազմելու է ոչ թե չորս, այլ վեց տարի։

Այս խորագրի վերջին նյութերը