Լրահոս

28.08.2024 09:04


Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի, բայց ոչ Երևանում

Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի, բայց ոչ Երևանում

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մայրաքաղաքում օգոստոսի 28–ի ցերեկային ժամերին կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2024

Այս խորագրի վերջին նյութերը