Լրահոս

25.11.2011 11:16


Բրիտանուհին հանուն վրեժի ընկերուհու կատվին եփել է միկրոալիքային վառարանում

Բրիտանուհին հանուն վրեժի ընկերուհու կատվին եփել է միկրոալիքային վառարանում

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջինա Ռոբինսոնը ընկերուհուց՝ Սառա Կնուտից, վրեժ լուծելու համար նրա կատվին եփել է միկրոալիքային վառարանում։

Բանն այն է, որ օրեր առաջ Ջինա Ռոբինսոնի ընկերը հարբած վիճակում վիճաբանություն է սկսել Սառա Կնուտի տան առջև։ Կնուտը դիմել է ոստիկանություն, Ռոբինսոնն էլ որոշել է վրեժ լուծել ընկերուհուց։ Ջինան առևանգել է ընկերուհու կատվի ձագին և եփել միկրոալիքային վառարանում։

Այժմ Ռոբինսոնը ձերբակալված է։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ կատվասպանության դեպքեր Մեծ Բրիտանիայում բավական հաճախ են լինում ու պատժվում են համարժեք կերպով։ Անցյալ տարի բրիտանացին կատվին եփելու համար դատապարտվել էր 126 օրվա ազատազրկման։ Այդ դեպքում, սակայն, կատվասպանի զոհը նրա սեփական կատուն էր։

Այս խորագրի վերջին նյութերը