Ավելանում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների հաճախականությունը
Երևան-Կապան-Երևան ավիափոխադրում իրականացնող Novair ավիաընկերությունը սեպտեմբերի 2-ից կավելացնի Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների հաճախականությունը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Novair ավիաընկերության գլխավոր տնօրեն Հայրապետ Սարգսյանը պարզաբանել է, որ չվերթներ կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
Ներկայումս թռիչքները գործում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Սարգսյանը հավելեց, որ Երևանից Կապան չվերթը կլինի ժամը 10:00-ին, իսկ Կապան-Երևանը՝ 12:00-ին։
«Տոմսի արժեքը չի փոխվել և միակողմանի սահմանվել է 20 հազար դրամ»,-նշեց նա։
Միակողմանի թռիչքը տևում է մոտավորապես 45 րոպե։ Ավիաընկերության գործադիր տնօրենը նշեց, որ թռիչքների հաճախականության աճը պայմանավորված է ուղեւորահոսքի եւ պահանջարկի ավելացմամբ։
Տոմսերը կարելի է ձեռք բերել Սյունիքի օդանավակայանից և Novair-ի Երևանյան գրասենյակից՝ Սայաթ-Նովա պողոտա 29 հասցեում։
Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթերն իրականացվում են նախորդ տարվա օգոստոսից չեխական արտադրության L410 ինքնաթիռով, որը նախատեսված է 15 ուղևորի համար։
Սյունիք օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին վստահեցրեց, որ մինչ այժմ ուղևորափոխադրումները խաթարող միջադեպեր չեն գրանցվել։ Նա հավելեց, որ թռիչքների պահանջարկի աճը կարևոր գնահատական է, որ անվտանգության հետ կապված հանրային կասկածները որոշակիորեն փարատվել են։
«Պահանջարկն այնքան մեծ է, որ ցանկացողների որոշակի մասը չի հասցնում տոմսեր գնել և օգտվել ծառայություններից։ Վերջին ամիսներին ինքնաթիռների բեռնվածությունը հասել է 100%-ի: Այս առումով մենք, Novair ավիաընկերության հետ, աստիճանաբար ավելացնում ենք չվերթների հաճախականությունը և նպատակ ունենք հետագայում իրականացնել ամենօրյա չվերթեր»,-ընդգծեց Վարդանյանը։
Նա ասաց, որ օդանավակայանի ենթակառուցվածքները մշտապես զարգանում են։ Դա վերաբերում է ինչպես տեխնիկական, այնպես էլ կադրային հարցերին։ «Ներկայիս ռեսուրսները մեզ թույլ են տալիս անխափան իրականացնել շաբաթական մի քանի չվերթ»,-ասաց օդանավակայանի տնօրենը:
Դեռևս մարտին Սյունիքի օդանավակայանում տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափելու նոր սարքավորումներ, որոնք կարող են բարելավել թռիչքների անվտանգությունը և զգալիորեն նվազեցնել թռիչքների չեղարկումները։
Աշխատանքներն այս ուղղությամբ նույնպես շարունակվում են։
Հայրապետ Սարգսյանը պարզաբանեց, որ միջազգային թռիչքներ իրականացնելու համար օդանավակայանը պետք է ունենա միջազգային կարգավիճակ և ստանա համապատասխան հավաստագիր։ Կարեն Վարդանյանը հավելեց, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում:
Միաժամանակ նա հիշեցրեց Հայաստանի կառավարության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջև կոնցեսիոն պայմանագրի առկայությունը, որը ենթադրում է որոշակի սահմանափակումներ։
«Սյունիքի օդանավակայանի միջազգային կարգավիճակ ստանալու ճանապարհին անհրաժեշտ է, որ այդ սահմանափակումները հանվեն։ Եթե այդ իրավական խնդիրը լուծվի, ապա չնչին տեխնիկական փոփոխություններ կատարելուց հետո Սյունիքի օդանավակայանը կարող է միջազգային կարգավիճակ ստանալ»-նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ իրավական հարցերը լուծելուց հետո մնում է չնչին տեխնիկական փոփոխություններ կատարել, որպեսզի Սյունիքի օդանավակայանը ստանա միջազգային կարգավիճակ։