Աշխարհ

27.08.2024 16:00


Ադրբեջանում ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացվել

Ադրբեջանում ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացվել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռային ստորաբաժանումները խմբակային թռիչքներ են իրականացրել և մարտադաշտում կատարել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները ոչնչացնելու առաջադրանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը