Կոտայքում հողով և քարով բարձված բեռնատարը կողաշրջվել ու հայտնվել է փոսում, վիրավnր կա
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարան ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան թաղամասում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին հոսպիտալի մոտակայքում, բեռնատար է կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հողով ու քարով բարձված «Foton» մակնիշի ռուսական համարանիշերով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել և հայտնվել է շինության համար կառուցվող փոսում:
Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Տերյան թաղամասի Պետրոս Դուրյան 3-րդ փողոցում, որը տարածքայինով Կոտայքի մարզինն է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հավհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: