Լրահոս

25.11.2011 10:24


Հրապարակվել են Ուտոյա կղզուց ահաբեկիչ Բրեյվիկի իրականացրած հեռախոսազանգերը ոստիկանությանը

Հրապարակվել են Ուտոյա կղզուց ահաբեկիչ Բրեյվիկի իրականացրած հեռախոսազանգերը ոստիկանությանը

Լրատվամիջոցները հրապարակել են Ուտոյա կղզում նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի իրականացրած հեռախոսազանգերը, որտեղ նա ոստիկանությանը հաղորդում է, թե ուզում է հանձնվել։ Այս մասին տեղեկացնում է «Թելեգրաֆը»՝ հղում անելով նորվեգական լրատվամիջոցներին։

Առաջին զանգը Բրեյվիկը կատարել էր կղզում իրականացրած սպանություններից 50 րոպե անց։

«Բարև ձեզ, իմ անունն է կոմանդոր Անդերս Բերինգ Բրեյվիկ, ես նորվեգական հակակոմունիստական դիմադրության շարժումից եմ։ Ես Ուտոյայում եմ, ուզում եմ հանձնվել»,– հանգիստ տոնով ասել է Բրեյվիկը ու կախել լսափողը։

Կես ժամ անց նա կատարել է երկրորդ զանգը.

«Ես հենց նոր ավարտեցի Տամպլիերների անունից ի կատար ածած գործողությունը, ուստի ուզում եմ հանձնվել»։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ուտոյա կղզուց Բրեյվիկը փորձել է մոտ տասը անգամ զանգել ոստիկանություն, բայց միայն երկու անգամ է ստացվել։

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը կրկնակի ահաբեկչություն իրականացրեց. նախ պայթյուն կազմակերպեց Օսլոյի կենտրոնում, այնուհետև Ուտոյա կղզում գնդակահարեց երիտասարդական ճամբարի մասնակիցներին։ Ընդհանուր առմամբ նրա զոհը դարձավ 77 մարդ։ Միաժամանակ Բրեյվիկը թեև խոստովանել է իր մեղքը, սակայն դրա համար չի զղջում։ Բրեյվիկի դատը նշանակվել է 2012թ. ապրիլի 16-ին։

Այս խորագրի վերջին նյութերը