Աշխարհ

26.08.2024 13:29


«Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը (տեսանյութ)

«Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը (տեսանյութ)

Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Երգչուհին գրառում է արել «Ինստագրամի» իր էջում և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին։

«Մի՛ հանձնվեք,միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք, և վերջ: Շնորհակալ եմ, Տե՛ր։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է. անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,–գրել է երգչուհին։

Նշենք, որ Անահիտ Հակոբյանը արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն միավորներին:

Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը