Աշխարհ

26.08.2024 12:42


Ստամբուլում գողացել են հայկական եկեղեցու խաչը

Ստամբուլում գողացել են հայկական եկեղեցու խաչը

Օգոստոսի 24-ին գողոցացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է:

Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

Նա խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ գողացած խաչը տալու էր իր սիրելիին։

Այս խորագրի վերջին նյութերը