Լրահոս

26.08.2024 08:07


Մայրաքաղաքի Իսահակյան փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա

Մայրաքաղաքի Իսահակյան փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա

Օգոստոսի 25-ին, ժամը 21:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ծառը քամուց կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառի ճյուղը (մոտ 8 մ) քամուց կոտրվել և ընկել է Ա․ Ա․-ի (ծնված 1999 թ․) և Գ․ Զ․-ի (ծնված 1982 թ․) վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ճյուղը հեռացվել է քաղաքացիների վրայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները ծառի ճյուղը տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը