Քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է և մահացել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 25-ին, ժամը 09։32-ին ահազանգ է ստացել, որ Սասունիկ գյուղում քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սասունիկ գյուղի 1-ին փողոցում քաղաքացի Ս․ Ա․-ն (ծնված 1958 թ.) էլեկտրական սյան (մոտ 5մ) վրա հոսանքահարվել է և մահացել։
Նշվում է, որ փրկարարները Ս. Ա․-ի դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։