Լրահոս

24.08.2024 23:15


Սևանա լճի մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի

Սևանա լճի մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի

Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում և դուրս է բերվել ափ․ անհրաժեշտ է շտապօգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները արձանագրել են Է․Ղ․-ի (ծնված 1955 թ․) մահը։ Այդ մասին հաղորդագրութուն է տարածել ՆԳՆ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը