Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են․ նա հայտնաբերվել է նախկին պատգամավորի ավտոմեքենայի բեռնախցիկում
Երևանում այսօր՝ օգոստոսի 23-ին, Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes S500» մակնիշի 01 VK 011 համարանիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան։
Shamshyan.com-ը հաղորդում է, որ Աճառյան 1 հասցեի մոտ պարեկները նկատել են կասկածելի «Mercedes S500»-ը, մոտեցել են վարորդին, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, ապա երբ նրան ասել են, որ բեռնախցիկը բացել՝ ստուգման նպատակով, վարորդը տարօրինակ վարքագիծ է դրսևորել, սակայն պահանջից հետո վարորդը բացել է այն և այնտեղ հայտնաբերվել է քաղաքացի։
Տեղում պարեկները վարորդին՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Վահե Կարապետյանին, ավտոմեքենայում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներ 19-ամյա Բալվանտ Մասիին, 26-ամյա Արվինդար Սինգին, 33-ամյա Հարպեդ Սինգին, 20-ամյա Աբի Պրդապ Սինգին, 20-ամյա Հարման Սինգհին և 29-ամյա Ալիշա Մասիհին անձին առևանգելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք։ Բաժանմունք է տեղափոխվել նաև«Mercedes S500»-ը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Բ. Մասիի մոտից հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, 9 մմ տրամաչափի «EKOL P 29» գրառմաբ գազային ատրճանակ՝ փամփշտատուփով՝ լիցքավորված թվով 5 հատ գազային փամփուշտնեով:
Պարզվել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Ծարավ Աղբյուրի 197/2 հասցեի մոտ նշված անձիք առևանգել են Հնդկաստանի քաղաքացի, ժամանակվորապես Արմավիր մարզի գյուղերից մեկում բնակվող 32-ամյա Արիֆ Մանիարին և ստիպողաբար մտցրել են «Mercedes S500»-ի բեռնախցիկի մեջ։
Կայքի տեղեկություններով՝ Վ․ Կարապետյանը «Իզիվեյ ՎԿ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նրանց ընտանիքին է պատկանել Ջերմուկում հայտնի «Գլաձոր» հյուրանոցային համալիրը, որը այժմ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատերից «Քլոս» մականվամբ Աշոտ Արսենյանին։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «անձի առևանգում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։