Լրահոս

23.08.2024 11:55


Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. մասնակիցները հնդիկներ են

Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. մասնակիցները հնդիկներ են

Օգոստոսի 21-ին, Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Սոնյա Աջեյը և հայտնել, որ իրեն են մոտեցել ազգությամբ հնդիկներ, ովքեր բացատրել են, որ Խաղաղ-Դոնի փողոցի 27 հասցեում իրենց վրա դանակով հարձակվել են և ցույց է տվել մարմնի վրա դանակից վնասվածք ստացած հետքեր: Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Ա Թ․-ն, և հայտնել, որ Խաղաղ-Դոնի փողոցում տեղի ունեցած կռվի ժամանակ դանակահարել են իր՝ ազգությամբ հնդիկ ամուսնու եղբորը:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Խաղաղ-Դոնի փողոցի 27 հասցեից դանակահարության հետևանքով շտապօգնության 41 խումբը «ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Սինգ Բանջլթի Բլիհարջուտին։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 01։00-ի սահմաններում Խաղաղ-Դոնի փողոցի 27/4 հասցեում գտնվող հոսթելում Հնդկաստանի քաղաքացիներ 29-ամյա Հարինդեր Սինգխը, 28-ամյա Գովինդ Կումարը և նրանց ընկերները վիճաբանել են 20-ամյա Աջայ Ռաջպուտինի, Բանջլթի Բլինհարջուտինի և 34-ամյա Սոնյա Ռաչպուրի հետ, որի ընթացքում Գովիդ Կումարը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Ա. Ռաջպուրին՝ պատճառելով քերծվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, իսկ Բանջլթի Բլինհարջուտին եկել է խոհանոց, փորձել է վերցնել դանակը Գ. Քումարի ձեռքից, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ձեռքի հատվածում, իսկ վիճաբանության ժամանակ Հ. Սինգխը, Գ. Կումարը և նրանց ընկերները հարվածներ են հասցրել Ս. Ռաչպուրին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հ. Սինգխը և Գովինդ Կումարը հայտնաբերվել և ներկայացվել են բաժին: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը