Երևանում 7 օրում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում օգոստոսի 15-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Փոշու պարունակությունը օգոստոսի 15-ին Կենտրոնում և Շենգավիթում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նմանատիպ իրավիճակ է եղել նաև օգոստոսի 21-ին Արաբկիրում։ Նոր-Նորքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել»,-ասված է հաղորդագրությունում։
«Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին, Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-ասված է հաղորդագրությունում։