Լրահոս

22.08.2024 20:29


Երևանում 7 օրում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում 7 օրում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում օգոստոսի 15-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով ՀՀ մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակը։

«Փոշու պարունակությունը օգոստոսի 15-ին Կենտրոնում և Շենգավիթում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նմանատիպ իրավիճակ է եղել նաև օգոստոսի 21-ին Արաբկիրում։ Նոր-Նորքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել»,-ասված է հաղորդագրությունում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը ևս սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին։ Ուսումնասիրություններ կատարվել են նաև Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում, որտեղ նորման չի գերազանցել։

Ազատի երկօքսիդի պարունակությունը 1 շաբաթվա ընթացքում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Այս խորագրի վերջին նյութերը