Լրահոս

22.08.2024 16:40


Արմավիրի մարզում «BMW»-ն Սարդարապատ գյուղում բախվել է ծառին. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Արմավիրի մարզում «BMW»-ն Սարդարապատ գյուղում բախվել է ծառին. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերում, և հնարավոր է նրան տեղափոխեն «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ վթարի ենթարկվելուց հետո «BMW»-ի միջից քաղաքացին շպրտվել է և նրա վրայով ավտոմեքենա է անցել, և մատնացույց էին անում ինչ-որ ավտոմեքենա, սակայն դրա վարորդը հերքում է, ասելով, որ դա իրականությունից հեռու է: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական վարչությունը նույնպես պարզում են:

Քննիչի հանձնարարականով՝ «BMW»-ն և ենթադրյալ՝ քաղաքացու վրայով անցնող ավտոմեքենան տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը