Աշխարհ

22.08.2024 14:42


Շերեմետևոյում վայրէջք է կատարել ուղևորատար ինքնաթիռ, որում հրդեհ էր սկսվել

Շերեմետևոյում վայրէջք է կատարել ուղևորատար ինքնաթիռ, որում հրդեհ էր սկսվել

Շերեմետևո օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել ինքնաթիռը, որում հրդեհ էր սկսվել, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԶԼՄ-ի տվյալներով՝ տուժածներ չկան։

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ավիացիոն ծառայություններում ունեցած աղբյուրներին, ուղևորատար Airbus A350-ի սրահում, որը կատարում էր Խաբարովսկ-Մոսկվա չվերթը, սկսել է գործել ծխասարքը։

Ինքնաթիռը օդում էր գտնվել ավելի քան յոթ ժամ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը