Գեղարքունիքի մարզում «Ford Transit»-ը մխրճվել է կայանված «Sitrak» բեռնատարի հետնամասում. կա վիրավոր
Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Մուշեղ Ղ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում՝ Գագարին վարչական շրջանի վարչական տարածքում, բախվել է ճանապարհին կայանված «Sitrak» մակնիշի բեռնատարի հետնամասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։