Քաղաքական

21.08.2024 20:59


ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին Հայաստանում որպես կայունության երաշխավորների այլընտրանք չկա․ Զախարովա (տեսանյութ)

ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին Հայաստանում որպես կայունության երաշխավորների այլընտրանք չկա․ Զախարովա (տեսանյութ)

Արեւմուտքի ռուսաֆոբ նկրտումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, չեն անհետացել։ Մենք բազմիցս անդրադարձել ենք արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և մանրամասն մեկնաբանություններ ենք տվել այս հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հենց այս տեսանկյունից, այս պարադիգմով է կառուցվելու Մակրոնի հայտարարած այցը Հայաստան»,-նշել է նա։

Նրա խոսքով, Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։

«Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա փորձարկվել է ոչ թե տարիներ շարունակ, այլ դարեր շարունակ։ Սա գնահատվում է հայ ժողովրդի կողմից։

Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,-ընդգծել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը