Աշխարհ

24.11.2011 17:21


Թուրքիայում քուրդ գրոհայինները հարձակվել են նավթահանքի վրա. կան զոհեր

Թուրքիայում քուրդ գրոհայինները հարձակվել են նավթահանքի վրա. կան զոհեր

Թուրքիայի Բաթման նահանգում Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները հարձակում են իրականացրել Կոզլուկ քաղաքի մոտակայքում գտնվող Սելմո նավթային հանքավայրի վրա, որի հետևանքով զոհվել են երկու պահակները և էլեկտրատեխնիկը։ Այս մասին տեղեկացնում է «MIGnews.com»-ը։

Գրոհայինները դեպքի վայրից փախել են նավթային ընկերության ավտոմեքենայով։

Թուրքական բանակի ստորաբաժանումները ռազմական ուղղաթիռների օգնությամբ հետապնդում են ահաբեկիչներին։

Այս խորագրի վերջին նյութերը