Լրահոս

21.08.2024 15:12


«ԳեոՊրոՄայնինգ»-ի ոսկու ֆաբրիկայում աշխատակիցն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

«ԳեոՊրոՄայնինգ»-ի ոսկու ֆաբրիկայում աշխատակիցն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել Մհեր Գ․-ն և հայտնել, որ Արարատի ոսկու ֆաբրիկայում իրենց աշխատակիցը այրվածքներ է ստացել, անհրաժեշտ է շտապօգնություն:

Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում Shamshyan.com-ը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Խաչիկ Գ․-ն է: Պարզվել է նաև, որ ժամը 22։25-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող եռման ջրով լի ցիստերի փականը բացելիս ջուրը լցվել է Խաչիկ Գ․-ի մարմնին՝ պատճառելով նշված վնասվածքը:

Նախնական տեղեկություններով՝ Խաչիկ Գ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես լաբորատորիայի հերթափոխի պետ։

Այս խորագրի վերջին նյութերը