Լրահոս

24.11.2011 16:28


Եգիպտոսի իշխանությունները ներողություն են խնդրել Թահրիր հրապարակի ցուցարարների վրա կրակ բացելու համար

Եգիպտոսի իշխանությունները ներողություն են խնդրել Թահրիր հրապարակի ցուցարարների վրա կրակ բացելու համար

«BBC»–ն հաղորդում է, որ Եգիպտոսի բանակը ներողություն է խնդրել վերջին օրերի ընթացքում ավելի քան 30 ցուցարարների սպանության համար։ Կահիրեում և երկրի այլ խոշոր քաղաքներում չեն դադարում անկարգությունները, որոնց մասնակիցները պահանջում են զինվորականներին հեռանալ իշխանությունից։

Զինված ուժերի գերագույն խորհուրդը զղջում է կատարված սպանությունների համար և խորապես ներողություն է հայցել։

«Խորհուրդը նաև իր ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին»,–մեջբերում է «Ալ Արաբիա»–ն։

Ցուցարարներն ասում են, որ ոստիկանությունը նույն կերպ է գործում, ինչ կերպ իշխանությունից հեռացած Հոսնի Մուբարաքի վարչակարգի ժամանակ։

Այսօր ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը դատապարտել է եգիպտական իշխանությունների կողմից «ուժի չափազանց շատ կիրառումը» և պահանջել անկախ հետաքննություն իրականացնել մարդկանց սպանության պատճառների վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը