Լրահոս

20.08.2024 13:07


Երևանում տաքսու վարորդն ատրճանակի սպառնալիքով ուղևորից գումար է վերցրել

Երևանում տաքսու վարորդն ատրճանակի սպառնալիքով ուղևորից գումար է վերցրել

Օգոստոսի 19-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել, որը ինքը չի տվել, սակայն դրանից հետո նա եկել է իր տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել է 1400 դրամը: Այդ մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վարորդի ինքնությունը: Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը օգոստոսի 20-ի գիշերվա ժամը 2.10-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը