Աշխարհ

20.08.2024 20:26


Ներկայացվել է աշխարհի ամենամեծ ամենագնացը

Ներկայացվել է աշխարհի ամենամեծ ամենագնացը

Ներկայացվել է ամենամեծ ամենագնացը՝ Dhabiyan 10x10 15 մետրանոց կաբրիոլետը արաբ շեյխի համար, տեղեկացրել է motor.ru-ն։

Այն ստեղծվել է որպես միակ նմուշ և մտցվել Գինեսի ռեկորդների գրքի մեջ։

Մեքենան կշռում է 21 տոննա (տասը Լենդ Քրուզեր)։ Պատճառը պարզ է. Dhabiyan-ը հավաքել են Արաբական Էմիրություններում ամերիկյան Oshkosh M1075 10х10 ծանրաքարշից, որը կարող է իր վրա կրել անգամ զրահամեքենա։

Թափքը բաց է, ունի 10 անիվ (միակն աշխարհում), չորս դուռ։ Ի դեպ, Dhabiyan-ը մի ինչ-որ հանրահայտ ուղտի անուն է, և թափքին այդ կենդանու մեծ ֆիգուրն է։

Մեքենան պատկանում է իսկական արաբ շեյխի, որը մոտ հազար մեքենա ունի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը